Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպումներ Զեդեա և Արին բնակավայրերում
10.04.2024
Ապրիլի 9-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը, մարզպետի տեղակալ Բ․ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի վարչությունների պետերն այցելեցին Վայք համայնքի Զեդեա և Արին բնակավայրեր։
ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը և տարբեր ոլորտներում որդեգրած քաղաքականությունը ներկայացնելուն, տեղում բնակիչների խնդիրներին և մտահոգություններին ծանոթանալուն, բարձրացրած հարցերը արձանագրելուն հետամուտ՝ մարզպետ Կ․ Միքաելյանը, մարզպետի աշխատակազմի վարչություների պետերը ներկայացրեցին ոլորտային խնդիրները, իրականացված և իրականացվելիք ծրագրերը, ապա պատասխանեցին նրանց կողմից բարձրացված հարցերին։
Բնակիչներին մտահոգող հարցերն առնչվում էին հիմնականում ոռոգման և խմելու ջրի համակարգի, բնակավայրեր տանող ճանապարհների բարեկարգման, հակակարկտային կայանների աշխատանքի,գյուղմթերքի իրացման, թափառող շների խնդիրներին։
Մի շարք հարցեր էլ վերաբերում էին գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերին, մարզում առողջապահական ոլորտի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված բուժծառայություններից օգտվելու ընթացակարգերին, կրթական ոլորտի բարեփոխումներին և այլն։
Այցերը դեպի մարզի բնակավայրեր կրելու են պարբերական բնույթ։