Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հետ

10.04.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը երեկ աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանի և Ասատուր Վարդանյանի հետ։
   Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Գրիգոր Բաբաջանյանը, համայնքապետարանների ներկայացուցիչներ։
   Հանդիպման նպատակն էր տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկել տեսչական մարմնի գործառույթների տիրույթում գտնվող ոլորտների հետ կապված խնդիրները, ներկայացնել ոլորտին առնչվող օրենսդրական պահանջները, հստակեցնել համայնքներին պատվիրակված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքները, որպեսզի հետագայում խախտումները կամ թերացումները բացառվեն։
   Քննարկումներում կարևորվեցին ոլորտին առնչվող գործունեություն ծավալելիս հնարավոր ռիսկերը, խնդիրները, բնապահպանական նորմերին և իրավական ակտերին համապատասխանությունը նախապես դիտարկելու հանգամանքները։
   Անդրադարձան նաև մարզում ՀԷԿ-երի գործունեությանը, խոզանների այրմանը, աղբավայրերի շահագործմանը, որսին, հողերի նկատմամբ վերահսկողությանը, այրված տարածքներում անտառվերականգնման աշխատանքներին, ջրօգտագործման թույլտվություններին, իրազեկվածության մակարդակի բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի։
   Բարձրացված հարցերին տեղում տրվել են պատասխաններ, առաջարկվել են որոշ խնդիրների լուծումներ։
   Հանդիպման ավարտին կողմերը կարևորեցին ՏԻՄ-մարզպետի աշխատակազմ-տեսչական մարմին համագործակցված աշխատանքը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29