Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ Եղեգնաձոր համայնքի բնակիչների հետ

10.04.2024

   Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի վարչությունների պետերի հետ այցելեց Եղեգնաձոր համայնքի Գետափ, Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Եղեգնաձոր բնակավայրեր։
   Այցի նպատակն էր տեղում հանդիպել բնակիչների հետ,ներկայացնել տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը և քաղաքականությունը, ինչպես նաև լսել նրանց մտահոգությունների մասին, արձանագրել բարձրացրած հարցերը, իրավասության շրջանակներում առաջարկել լուծումներ։
   Հանդիպումների ժամանակ բնակիչներին մարզպետի աշխատակազմի վարչություների պետերը ներկայացրեցին տվյալ ոլորտում պետության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղությունները և մոտեցումները, պետական աջակցության ծրագրերը և այլն, ապա պատասխանեցին նրանց կողմից բարձրացված հարցերին։
  Դրանց մի մասն առնչվում էր ոռոգման համակարգի, կոյուղու համակարգի, հանդամիջյան ճանապարհների բարեկարգման խնդիրներին։
   Դրական գնահատվեցին համայնքում սուբվենցիոն ծրագրերի արդյունքները․ դրանք նպաստում են համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, սակայն մեկ անգամ ևս կարևորվեց սուբվենցիոն հայտերը կազմելիս և ներկայացնելիս խնդիրների առաջնահերթության օբյեկտիվ դիտարկման հարցը։
   Հանդիպումների ժամանակ նշվեց, որ դիտարկվում են դեպի Սուրբ Խաչ եկեղեցի տանող ճանապարհի նորոգման և Նորավան թաղամասի հարակից հատվածում՝ միջպետական մայրուղու վրա, վերգետնյա անցում կառուցելու հարցերը։
   Մարզպետը հանձնարարեց համայնքապետարանի աշխատակիցներին և վարչական ղեկավարներին իրենց խնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ բնակիչների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ծավալել։
  Հավելենք, որ մարզի մյուս համայնքներում ևս առաջիկայում նախատեսվում են նմանատիպ այցեր և հանդիպումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38