Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար
09.04.2024
2024 թվականի մայիսի 7-ին` ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց
ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս
համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային
սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության
հողը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,բնակավայրերի
նշանակության հողը՝ կառուցապատման)`
1)գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր
10-035-0231-0074, մակերեսը 0,4194հա, մեկ լոտ, մեկնարկային գին սահմանել
կադաստրային արժեքի 150%-ի չափով,
2)բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր
10-035-0040-0041, մակերեսը 0,103հա, մեկնարկային գին սահմանել կադաստրային
արժեքի 200%-ի չափով։
Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :