Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգնաձոր համայնքում բնակվող անձանց հետ

08.04.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մարզպետ Կ․ Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգնաձոր համայնքում բնակվող անձանց հետ։
   Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ հանդիպման նպատակը այս փուլում նրանց խնդիրների վերհանումն է, ընթացիկ լուծումներ տալը, նրանց առնչվող ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այլն։
   Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ. Ասլանյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա. Թարվերդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ․ Սարգսյանը, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը:
   Ներկայացվեցին կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, ՄՍԾ դիմելու և ծրագրերից օգտվելու ընթացակարգերը: Նշվեց, որ կառավարությունը մինչև տարեվերջ երկարացրել է 40+10 հազար դրամի սոցիալական ծրագրի ժամկետը, ինչը կնպաստի բռնի տեղահանվածների սոցիալական բեռի թեթևացմանը, որոշ խնդիրների լուծմանը:
   Հարցերը մեծ մասը վերաբերում էր 40+10 հազար դրամի սոցիալական ծրագրից, այլ սոցիալական ծրագրերից և նպաստներից օգտվելուն․ աշխատանքի տեղավորման, մի շարք փաստաթղթերի կարգավորման, բնակարանային և կենցաղային պայմանների բարելավման որոշ խնդիրներ ևս մտահոգում էին մեր հայրենակիցներին։
   Մի շարք հարցերի պատասխաններ տրվեցին տեղում, որոշ հարցերի պատասխաններն էլ կտրվեն լրացուցիչ պարզաբանումներից հետո։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37