Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> նիստը

03.04.2024

   Ապրիլի 2-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> նիստը։
   Օրակարգի 1-ին հարցի՝ ՀՀ կառավարության 08․06․2023 թ․ թիվ 943-Լ <<Հաշմանդամությում ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> որոշմամբ 2024 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը։
   Օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 2024թ․ՀՀ Վայոց ձորի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծրագրի իրականացմանը, ներկայացրեց Հայկական Կարմիր խաչի ընկերության ՀՀ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը։
   Մանկական զարգացման հիմնադրամի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի թիմի կազմակերպիչ Մանե Ավագյանը օրակարգի երրորդ հարցի շրջանակներում ներկայացրեց տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատանքները։
   Ծավալվեցին ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ քննարկումներ ևս, մասնավորապես անդրադարձան անձնական օգնականի, ՄՍԾ-ի կողմից իրականացվող , հասարակական կազմակերպությունների ծրագրերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37