Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մշտադիտարկումներ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում
01.04.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այցելել է մի շարք դպրոցներ՝ տեղում դիտարկելու ուսումնական հաստատությունների գործունեությանն առնչվող խնդիրները։
Շրջայցերի ժամանակ դիտարկվել են ջեռուցման վիճակին, դասասենյակներում համապատասխան ջերմաստիճանի ապահովմանը, աշխատանքային ռեժիմին, աշակերտների հաճախումներին, սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող հարցերը:
Աշխատանքային խմբի անդամները մանկավարժական կոլեկտիվներում քննարկել են նաև կրթության բովանդակությանը, որակի բարձրացմանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքին, դպրոցավարությանը և սահմանված կարգերին կրթական գործընթացների համապատասխանությանը առնչվող հարցեր:
Հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս նշվել է կամավոր ատեստավորման կարևորության և դրանով պայմանավորված առավելությունների մասին:
Դպրոցների տնօրենությանը տրամադրվել է անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական աջակցություն մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կանոնադրական գործառույթների շրջանակներում:
Տրվել են մի շարք հանձնարարականներ կրթական գործունեության ոլորտները կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման, կրթության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ուսուցիչների շրջանում կամավոր ատեստավորումը խթանելու, աշակերտների բացակայությունները նվազագույնի հասցնելու և այլ խնդիրների առնչությամբ։
Մշտադիտարկումները մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ կրելու են շարունակական բնույթ։