Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

29.03.2024

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ․ Միքաելյանը ընդունեց ՀՀ ԱՆ <<Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Բալոյանին։
   Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանը, մարզի բժշկական հաստատությունների տնօրեններ, այլ շահագրգիռ անձինք։
   Գործընթացի առանձնահատկությունները ներկայացրեց Ա․ Բալոյանը՝ անդրադառնալով <<Արմեդ>> համակարգում հումանիտար և կենտրոնացված դեղորայքի մուտքագրման, բաշխման, բաշխումների հաշվետվությունների, դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների մատակարարման, կազմակերպչական խնդիրներին։
   Նշվեց, որ <<Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգայինն կենտրոն>> ՊՈԱԿ-ի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության և մարզի բժշկական հաստատությունների արդյունավետ և համագործակցված աշխատանքի արդյունքում ոլորտում էական խնդիրներ չեն արձանագրվել։
   Մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչները բարձրացրեցին ոլորտին առնչվող հարցեր, ստացան պատասխաններ։
   Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը հորդորեց շարունակել համագործակցված աշխատանքը, որպեսզի մարզի առողջապահության ոլորտում ընթացող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում գործընթացին առնչվող խոչընդոտներ չլինեն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 14:03:58