Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

26.03.2024

   PFP (Professional Fellows Program) կառավարման եւ պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
   PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման մարմիններում: PFP-ն ծրագիր է պետական սեկտորում եւ ՀԿ-ներում ընդգրկված մասնագետների համար, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործընթացում։ PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական եւ կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական, օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
   PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
 1․ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,
 2․կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
 3․ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
 4․միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու` ընդհանուր մտահոգություններն ու մասնագիտական խնդիրները հաղթահարելու համար:


   PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ- ում: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:


   Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
1․լինեն Հայաստանի Հանրապետության
քաղաքացի եւ բնակիչ
2․ունենան առնվազն բակալավրի կրթություն
3․դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
4․ցուցաբերեն առաջնորդելու եւ
համագործակցելու հմտություններ
5․ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հանրային սեկտորում
6․տիրապետեն անգլերենին:
   PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2024թ. Ապրիլի 30-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://bit.ly/49XQiFA
   Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից www.professionalfellows.americancouncils.org կամ Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակից:
Հեռ.՝ 56 00 45, 54 40 12; 54 40 15
Էլ.Փոստ՝ armenia-pfp@americancouncils.org

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 14:22:33