Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց սպորտլանդիայի 2-րդ փուլը

22.03.2024

   Մարտի 21-ին Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոցում, մեկնարկեց <<ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպորտլանդիա մարզական միջոցառման>> 2-րդ՝ համայնքային փուլը /Եղեգնաձորի տարածաշրջան/։
   1-3-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիային մասնակցել է 12 թիմ՝ 120 աշակերտ։ Մարտի 22-ին 4-6-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիային մասնակցել է 14 թիմ՝ 140 աշակերտ։
   Ապրիլի 2-3-ը շարունակվելու է 2-րդ՝ համայնքային փուլը Վայքի տարածաշրջանի թիմերի համար։
   Նշենք, որ մինչ այդ մարզի դպրոցներում անցկացվել էր սպորտլանդիայի 1-ին փուլը։Նախատեսվում է նաև 3-րդ՝ մարզային և 4-րդ՝ եզրափակիչ փուլերի անցկացում։
   Մարզական միջոցառումը միտված է դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, անհատի բազմակողմանի և ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը։
   Համայնքային փուլի մեկնարկային խաղերի ժամանակ աշակերտները ցուցաբերեցին մեծ ոգևորություն, կամքի ուժ, հաղթանակին հասնելու ձգտում։
   Հետագայում տեղեկություններ կտրամադրվեն սպորտլանդիայի ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53