Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Հայաստանի ազգային արահետ>>-ը կընդգրկի նաև Վայոց ձորի մարզը

22.03.2024

  Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ընդունեց <<Հայաստանի ազգային արահետ>> ծրագրի ներկայացուցիչներին։ Տեղեկատվական հանդիպմանը ներկա էին մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի աշխատակիցները, ներկայացուցիչներ համայնքներից։
   Ծրագրի համաձայն՝ <<Ազգային արահետը>> կձգվի Ախթալայից մինչև Մեղրի՝ անցնելով 108 գյուղերով և կազմելով 954 կմ։Այն կկառուցվի 4 տարում՝ ընդգրկելով և՛ հին, և՛ նոր արահետներ։
   Ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ ծրագրի նպատակն է կառուցել արահետներ և զարգացնել Հայաստանում քայլարշավային տուրիզմը։ Ծրագրի շրջանակներում արահետներ կառուցելուց բացի նախատեսվում է տեղեկություն տրամադրել մարզում գործող հյուրատների, գաստրոբակերի, հյուրանոցների մասին՝ խթանելով նաև գյուղական տուրիզմի և գյուղական կյանքի զարգացումը, ինչպես նաև վերապատրաստել երիտասարդների՝ որպես քայլուղիների կառուցման մասնակիցներ և զբոսավարներ։
   Արահետի հիմնական ուղղությունը անցնելու է Վայոց ձորի 19 բնակավայրով՝ ըստ նախնական մշակված քարտեզի։ Բացի հիմնական ուղղությունից՝ լինելու են նաև արահետներ, որոնք կտանեն մարզի պատմամշակութային վայրեր և բնության գեղատեսիլ վայրեր։
   Քննարկվեցին ծրագրին առնչվող մի շարք հարցեր՝ անվտանգային, կազմակերպական, համագործակցային և այլն։



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53