Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ

22.03.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ․ Միքաելյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն` մարզում գործող Առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
   Մարզպետ Կ․ Միքաելյանը ներկայացրեց խորհրդակցության նպատակը, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջների կատարմանն ուղղված մարզերում առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված գործողությունների շրջանակներում քննարկել ԱԱՊԿ-ների կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության, դրանից բխող ընթացակարգերի և գործողությունների ժամկետների պահպանման վերաբերյալ հարցերը՝ ակնկալելով ակտիվ և կառուցողական քննարկում։
   Իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյանը ներկայացրեց քննարկվող հարցի շուրջ ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշման նախագիծը, համաձայն որի՝ անհրաժեշտ է սահմանված ժամկետներում իրականացնել ՊՈԱԿ-ները վերակազմավորման ձևով ՓԲԸ-ների վերակազմակերպմամբ պայմանավորված գործողությունների որոշակի հաջորդականություն։
   Առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին սպասվող նոր կարգավիճակից բխող տարաբնույթ խնդիրներին՝ ընտանեկան բժշկի կարգավիճակի և իրավասությունների շրջանակի հստակեցում, մատուցվող բժշկական ծառայությունների որակ, մասնագետների համալրում, աշխատատեղերի կրճատում, գնումների գործընթաց, նյութատեխնիկական ռեսուրսների ձեռքբերում, գյուղական բժշկական հաստատությունների առանձնահատկություններ և այլն։
   Պատասխանատուների կողմից հարցերին տրվեցին պատասխաններ։ Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանը նշեց, որ կան համակարգային խնդիրներ, որոնք կլուծվեն ընթացակարգային կերպով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներ։
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Կ․ Միքաելյանը նշեց , որ <<Վայոց ձորի բժշկական կենտրոնի>> գործունեության արդյունքում կլուծվեն ոլորտում ծառացած մի շարք խնդիրներ, սակայն գյուղական վայրերում գործող բժշկական հաստատությունները պետք է շարունակեն իրենց բուն գործառույթները և առաջնային առաքելությունը, այն է՝ բուժել մարդուն, իսկ ադմինիստրատիվ խնդիրները չպետք է խոչընդոտեն այդ առաքելությունը կատարելուն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 14:00:34