Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2025-2026թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2025թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

20.03.2024

   Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետի աշխատակազմի կողմից կազմված <<Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման>> 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ , ներառյալ 2025թ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ:
   Հանրային քննարկմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ ,քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ:
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ս.Դավթյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց հանրային քննարկմանը մասնակցելու պատրաստակամության համար, ապա նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել համապատասխան քննարկում, հրապարակայնություն և դիտարկել առաջարկները:
   Այնուհետև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պարտականությունները կատարող Ա. Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց 2025թ. պահպանման ծախսերը՝ ըստ տնտեսագիտական դասակարգման և հաշվարկ-հիմնավորումների, ինչպես նաև 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը:
   Ծավալվեց քննարկում. մասնակիցները բյուջետային հայտերի վերաբերյալ զեկուցողին ուղղեցին մի շարք հարցերը նախատեսված ծախսերի ուղղությունների և հաշվարկների վերաբերյալ , ստացան սպառիչ պատասխաններ: Զեկուցվող թեմայի առնչությամբ գրավոր առաջարկներ և դիտողություններ չեղան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37