Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդրանիկ նիստը

14.03.2024

   Մարտի 12-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի անդրանիկ նիստը։Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
   Նիստի օրակարգում ներառված էր մարզպետի աշխատակազմի գործունեությանը և մարզին առնչվող 7 հարց։
   Առաջին հարցի՝ 2023 թվականին իրականացված և 2024 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը։ Նա ներկայացրեց 2023 թվականին մարզի 5 համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, համայնքների և պետության համաֆինանսավորման չափերը, արդյունքները, 2024 թվականի ծրագրերը և սպասելիքները։Նշվեց,որ իրականացված սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են հետևյալ ոլորտներին՝ ոռոգման ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցում և վերանորոգում, խմելու ջրի ներքին ու արտաքին ցանցերի կառուցում և վերանորոգում, ներհամայնքային ճանապարհների կառուցում և վերանորոգում, փողոցային լուսավորության կառուցում և վերանորոգում:
   Երկրորդ հարցի՝ 2023 թվականին իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։Նա ընդհանուր գծերով ներկայացրեց ոլորտի հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները՝ տեղահանված ընտանիքների սոցիալական ապահովություն,զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովություն, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցներ, պետական զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և այլն։ Ոլորտի առանցքային խնդիրներից եղել և մնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման, տարաբնույթ օժանդակության ցուցաբերման, սոցիալական ինտեգրման, երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցերը։
   Օրակարգի երրորդ և չորրորդ հարցերի վերաբերյալ զեկուցեց ֆինանսական վարչության պետի պարտականությունները կատարող Անահիտ Սարգսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը և մարզի կտրվածքով 2025-2027թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը, 2025 թվականի պետական բյուջեի հայտերը, ինչպես նաև մարզի համայնքների 2023 թվականի սեփական եկամուտների կատարման ընթացքի հաշվետվությունը։
   Հաջորդ հարցը վերաբերում էր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում 2023 թվականի երրորդ եռամսյակում Վայք համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին և մարզի համայնքներում 2024 թվականի իրականացվելիք իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքային ծրագրին։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանը ներկայացրեց Վայք համայնքում իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները, արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ կատարված գործողությունները։Կարևորվեց, որ այս աշխատանքը ոչ միայն վերահսկողական, այլև համայնքներին մեթոդական օգնության, խորհրդատվության տրամադրման գործառույթ ունի և կնվազեցնի հետագայում հնարավոր խախտումների քանակը։
   Օրակարգի մյուս հարցի՝ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում 2023թ․ իրականացված և 2024թ․ կատարվելիք աշխատանքների մասին ելույթ ունեցավ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։Նա ներկայացրեց և վերլուծեց ոլորտի տարբեր ճյուղերի թվային ցուցանիշները, կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, խնդիրները, հետագա պլանավորումները։Շեշտվեց գյուղացիների լայն շրջանակներում գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղած աշխատանքների կարևորությունը։
   Օրակարգի 7-րդ հարցի՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում 2023թ․ կատարված և 2024թ․ կատարվելիք աշխատանքներ մասին զեկուցեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։Նա ներկայացրեց վերոնշյալ ոլորտների թվային տվյալները, աշխատանքների հիմնական ուղղությունները, արձանագրած հաջողությունները, կատարած մշտադիտարկումների արդյունքները, ինչպես նաև 2024 թվականի պլանավորած աշխատանքները։ Քննարկումներում, ի թիվս այլ հարցերի, կարևորվեց հատկապես կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28