Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում սպանդանոցի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ
11.03.2024
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ մարզում գործող սպանդանոցի , կենդանիների սպանդանոցային մորթին առնչվող հերթական քննարկումը:
Ներկա էին ոլորտի պատասխանատուներ, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, այլ շահագրգիռ անձինք:
Մարզպետ Կ. Միքաելյանն իր խոսքում կարևորեց բնակչությանը վաճառվող մսամթերքի անվտանգության և որակի խնդիրները և հորդորեց միասնական ջանքերի և համատեղ ու հետևողական աշխատանքի արդյունքում հասնել խնդրի լուծման ցանկալի արդյունքի:
Ներկայացրեցին սպանդանոցի՝ <<Վայոց ձոր մսամթերք>> ՍՊԸ-ի նոր վարձակալին՝ Ս․ Բաբայանին՝ նշելով, որ նա քաջատեղյակ է ոլորտից, գյուղացու հոգսերից, և փոխգործակցված աշխատանքի արդյունքում հնարավոր է ավելի արդյունավետ մոտեցումներով կազմակերպել սպանդանոցի աշխատանքները:
Կարևորվեցին գործընթացում ներգրավված բոլոր օղակների օպերատիվ և նպատակային գործողությունները՝ գյուղացիներ, վարչական ղեկավարներ, անասնաբույժներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, սպանդանոցի աշխատակիցներ, սննդի անվտանգության տեսչության աշխատակիցներ, համաճարակաբաններ և այլն:
Քննարկվեցին սպանդանոցային մորթին առնչվող մի շարք խնդիրներ, որոշ հարցերի պատասխաններ հնչեցին, որոշ խնդիրներ պետք է լուծվեն նոր մոտեցումներով, գործընթացին վերաբերող մի շարք մեխանիզմներ էլ կհստակեցվեն ընթացքում,կդառնան ավելի ճկուն և արդյունավետ, ըստ անհրաժեշտության կտրվեն այլընտրանքային լուծումներ: