Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայքի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

04.03.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ Վայքի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վայքի տարածաշրջանում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
   Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը,    սոցիալական ոլորտի աշխատակիցներ։
   Մարզի պաշտոնյաները զրուցել են մեր հայրենակիցների հետ, տվել սպառիչ պատասխաններ նրանց հուզող հարցերին։ Հարցերի շրջանակը լայն էր ու բազմաբնույթ՝ առողջապահական խնդիրներից մինչև սոցիալական, պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից մինչև երկարաժամկետ ծրագրերի հեռանկարները, մասնավորապես մշտական բնակության վայրի ապահովումը, փաստաթղթային խնդիրներից մինչև աշխատանքի տեղավորման հարցերը։
   Քննարկումներում կարևորվեցին առավել կայուն և երկարաժամկետ արդյունքներ ապահովող գործողությունների իրականացումը, խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմների կիրառումը, պետական աջակցության ծրագրերում լիարժեք ընդգրկվելը,սոցիալական ինտեգրմանն ուղղված ծրագրերը, այս փուլում կարիքների գնահատումը և այլն։
   Անդրադարձան նաև նախորդ հանդիպմանը բարձրացված հարցերին, դրանց լուծման ընթացքին։
   Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը նշեց , որ մարզպետի աշխատակազմն ամենօրյա հետևողական աշխատանքներ է տանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 14:22:33