Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցներում անցկացվել են սեմինար դասախոսություններ
01.03.2024
Մարտի 1-ը աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է ազգային անվտանգության և բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, և ունի բոլորի համար առանձնահատուկ նշանակություն:
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Վայքի ավագ , Գնդեվազի և Ագարակաձորի միջնակարգ դպրոցներում անցկացվել են սեմինար դասախոսություններ:
Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին քաղաքացիական պաշտպանության կարևորության մասին տեղեկատվություն, որն ուղղված է հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը։