Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շինարարական աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում

01.03.2024

   Վայոց ձորի մարզում խոշորածավալ շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով մարզպետ Կ․ Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են շինհրապարակներ, մեծ ներդրումներով /այդ թվում մասնավոր/ կառուցվող հաստատություններ, տեղում ծանոթանում խնդիրներին, դիտարկում հետագա հնարավորությունները։
   Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանն ու մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանն Արենի համայնքի ղեկավար Հ․ Սահակյանի հետ այցելեցին Արենի բնակավայրում կառուցվող մանկապարտեզ։ Այն կառուցվում է <<ՋԻ Էյջ Էմ>> բարեգործական հիմնադրամի կողմից։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սեպտեմբերին։ Այն համապատասխանելու է բարձր չափանիշների՝ ժամանակակից կահավորում, լոկալ ջեռուցում, ապաստարան և այլն։ Մանկապարտեզը 120 երեխայի համար նախադպրոցական կրթություն ապահովելու հնարավորություն է ունենալու։ Քննարկվել են նաև Արենի բնակավայրում կառուցվելիք դպրոցի տարածքին և հնարավորություններին առնչվող հարցեր։
   Այնուհետև Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանն ու մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանն այցելեցին Արենիում <<Թուֆենկյան>> հիմնադրամի և Գետափում <<Թավիթիան Վինյարդս>> ՍՊԸ-ի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրներ, ծանոթացան հնարավորություններին և ռեսուրսներին։ Քննարկումներում կարևորվեց հանգամանքը, որ հյուրանոցային համալիրների լիարժեք գործունեությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ մարզում զբոսաշրջային ռեսուրսների և ներուժի ընդլայնման համար, միաժամանակ ապահովել աշխատատեղեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37