Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակարանաշինություն պետական աջակցության ծրագրի շրջանակներում

29.02.2024

   Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը և մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանն աշխատանքային այցով Արենի համայնքի Արենի բնակավայրում էին։ Համայնքի ղեկավար Հ․ Սահակյանի հետ, ի թիվս մի շարք խնդիրների, քննարկեցին սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր։
   Ներկայացվեց, որ ծրագրի շրջանակներում 69 հայտ ստացվել է Արենի բնակավայրից, 5-ը՝ Խաչիկ բնակավայրից։ Առայժմ շինարարական աշխատանքների թույլտվություն են ստացել Խաչիկ բնակավայրի 5, իսկ Արենի բնակավայրի 28 շահառուներ։ Մյուս հայտերի հաստատումն ընթացքի մեջ է։ Մի քանի շահառուներ արդեն ծրագրի շրջանակներում սկսել են տան կառուցման աշխատանքները։
   Մարզպետը կարևորեց ծրագրի իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդիրը և նշեց, որ այն նոր խթան կհանդիսանա սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծավալների ընդլայնման համար։
   Շահառուները կարող են դիմել մինչև 2025 թ․ դեկտեմբերի 30-ը։ Նրանք հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում պետության աջակցությամբ 16 մլն դրամի շրջանակում, այսինքն պետությունն ամբողջությամբ կմարի շահառուի հիփոթեքային վարկը, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 միլիոն դրամը, և այն կառուցվի Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերում։
   Անհրաժեշտ է բավարարել երկու պայման՝ ունենալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն, և ամուսիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն սահմանամերձ գյուղական բնակավայրում, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։
   Հավելենք, որ Վայոց ձորի մարզից պետական աջակցության այս ծրագրում ընդգրկված են Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի բնակավայրերը։Վայք համայնքի բնակավայրերից առայժմ ներկայացվել է 15 հայտ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37