Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ներկայացվեց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը

27.02.2024

  Փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։
   Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։
   Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գործունեության հիմնական նպատակը, այն է՝ աջակցել շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին՝ նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը։ Այս նպատակին հետամուտ՝ ծրագրի շրջանակներում կատարվում են շենքերի արտաքին պատերի և տանիքի ջերմամեկուսացման, դռների և պատուհանների, էներգախնայող լուսավորության տեղադրման աշխատանքներ։
   Արդյունքում խնայվում է համայնքների ու համայնքի բնակիչների՝ էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը: ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է էներգաարդյունավետության միջոցառումների արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը:
   Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում
   Առաջարկվեց համայնքապետարանների ներկայացուցիչներին 2025թ․ սուբվենցիոն ծրագրերը կազմելիս դիտարկել այս հնարավորությունը։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28