Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր և Վայք համայնքներում ևս ներկայացվեցին գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերը

26.02.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մարզի բոլոր բնակավայրերի բուսաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները Եղեգնաձոր և Վայք համայնքներում հանդիպեցին բնակիչների, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ, ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն։
   Հանդիպումների ժամանակ մասնակիցները ոչ միայն հանձնաժողովի անդամներից ստացան գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, այլև ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, որոնք առնչվում էին հիմնականում ոռոգման և խմելու ջրին, փողոցային լուսավորությանը, հանդամիջյան ճանապարհներին, գյուղմթերքի իրացմանը, կենդանիների սպանդանոցային մորթին և այլ խնդիրների։ Բարձրացված մի շարք հարցեր կրում էին ընդհանուր բնույթ, որոշ հարցեր էլ բնորոշ էին տվյալ բնակավայրին կամ համայնքին։
   Հանձնաժողովի անդամներն արձանագրեցին բարձրացված հարցերը՝ հետագայում ավելի լայն շրջանակներում դրանք քննարկելու և հնարավորության ու իրավասության սահմաններում լուծումներ առաջարկելու կամ տալու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 13:42:08