Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը հյուրընկալեց <<Դասավանդի՛ր, Հայաստան>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին

23.02.2024

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի աշխատակազմում հյուրընկալեց <<Դասավանդի՛ր, Հայաստան>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին։
   2022թ․ հոկտեմբերին <<Դասավանդի՛ր, Հայաստան>> կրթական հիմնադրամը և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը կնքել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել մանկավարժական կադրերի համալրման և որակավորման բարձրացման, կրթության բնագավառում գործընկերային կապերի պահպանման և զարգացման գործընթացները, ինչպես նաև ուսուցիչների, կրթական ոլորտի այլ մասնագետների հավաքագրման, տեղակայման, նրանց վերապատրաստման և այլ ծրագրերի միջոցով նպաստել կրթական հնարավորությունների ընդլայնմանը,որակյալ կրթության հասանելիությանը։
   Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց նրանց մարզում ծավալած գործունեության համար՝ կարևորելով կրթական ոլորտի զարգացմանն ու բարելավմանը միտված նախաձեռնությունների իրականացումն ու դրանց շոշափելի արդյունքները։
   <<Դասավանդի՛ր,Հայաստան>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան մարզում հիմնադրամի գործունեությանը, ձեռք բերված արդյունքներին, հետագա անելիքներին՝ բարձր գնահատելով մարզային իշխանությունների պատրաստակամությունը ծրագրերի իրականացման աջակցության գործում։2023-2024 ուսումնական տարում Վայոց ձորի մարզի 8 բնակավայրերի 8 դպրոցներում ծրագրում ընդգրկված է 11 ուսուցիչ՝ 7 գործուղված և 4 գործող։
   Այնուհետև քննարկվեցին համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ընթացակարգային հարցեր, կրթության բնագավառին առնչվող այլ հարցեր,մասնավորապես հանրապետությունում ուսուցիչների թափուր տեղերի համալրման խնդրի լուծման այլընտրանքային մեխանիզների մշակում, կրթական ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացում և այլն։
   Երկու կողմերն էլ հույս հայտնեցին, որ արդյունավետ համագործակցությունը կնպաստի մարզում կրթության բնագավառի մի շարք խնդիրների լուծմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 13:09:54