Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենի համայնքում ներկայացվեցին գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերը

20.02.2024

   Գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մարզի բոլոր բնակավայրերի բուսաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով։
   Հանձնաժողովի անդամները, սահմանված ժամանակացույցի համաձայն, փետրվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում այցելեցին Արենի համայնքի բոլոր բնակավայրեր, հանդիպեցին շահագրգիռ անձանց հետ, ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն։
   Ըստ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի՝ հանդիպումներն արդյունավետ էին, ոլորտի պատասխանատուներին գյուղացիները ներկայացրել են ծրագրերին առնչվող իրենց հարցերը, ստացել սպառիչ պատասխաններ։ Որոշակի կերպով նախանշվել են շահառուների շրջանակի ընդլայնման հեռանկարները․ ակնկալվում է, որ կավելանա ծրագրերից օգտվող շահառուների թիվը։
   Գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք պատկան մարմիններին ուղղեցին իրենց հուզող այլ հարցեր ևս, բարձրաձայնեցին գյուղոլորտին առնչվող մի շարք մտահոգությունների մասին։ Հանձնաժողովի անդամներն արձանագրեցին բարձրացված հարցերը, դիտարկեցին բնակավայրերի խնդիրները՝ հետագայում դրանք քննարկելու և հնարավորության ու իրավասության սահմաններում լուծումներ առաջարկելու կամ տալու համար։
   Նման հանդիպումներ մարզի մյուս համայնքների բոլոր բնակավայրերում ևս նախատեսված են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 13:09:54