Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերի արդյունքները
19.02.2024
Ավարտվեցին 2023-2024 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը:
Մինչ առարկայական օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերի մեկնարկը՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, ձևավորվել են առարկայական հանձնաժողովների կազմերը, լուծվել ընթացակարգային մի շարք հարցեր՝ գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Դպրոցական փուլին կամավոր մասնակցել է 9-12-րդ դասարանների 1316 աշակերտ բոլոր առարկաներից, իսկ մաթեմատիկա առարկայից՝ նաև 5-8-րդ դասարանների 2385 աշակերտ։
Օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող են ճանաչվել և մարզային փուլին մասնակցել 359 աշակերտ։ Մարզային փուլում 1-ին տեղ գրաված 46 աշակերտ 16 կրթական հաստատությունից իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին։
Նշված ցուցանիշներում ներառված չեն «ՆԶՊ» առարկայի հանրապետական փուլի մասնակիցները, քանի որ նրանց թիմը պետք է ձևավորվի ապրիլին:
Հանրապետական փուլի ավարտից հետո կվերլուծվեն 3 փուլերի ցուցանիշները, լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները կխրախուսվեն։
Արդեն մեկնարկել է օլիմպիադայի հանրապետական փուլը, ուստի հաջողություն մաղթենք հանրապետական փուլի մասնակիցներին գիտելիքի մրցապայքարում։