Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ

13.02.2024

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը այցելել է Ջերմուկ, որտեղ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի հետ հանդիպել է համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։

  Մարզպետ Կ. Միքաելյանը հետաքրքրվել է նրանց հետաքրքրող հարցերով` ընդգծելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը մեր հայրենակիցների կարիքների, մտահոգությունների և մարտահրավերների վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու տեսանկյունից։

   Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել պետական աջակցության ծրագրերից օգտվելու առանձնահատկությունների, սոցիալական խնդիրների, զբաղվածության և
սոցիալական ինտեգրման վերաբերյալ։

    Մարզպետ Կ. Միքաելյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին` նշելով, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն նաև համապատասխան գերատեսչությունների հետ` նրանց հասցեագրման և հնարավոր լուծումների մշակման նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40