Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

07.02.2024

   Փետրվարի 6-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանն անցկացրեց խորհրդակցություն մարզպետի տեղակալների, համայնքների ղեկավարների, տեղակալների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
   Մարզպետը ներկայացրեց, որ անհրաժեշտ է քննարկել և վերլուծել 2023 թվականին Վայոց ձորի մարզի համայնքների տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման արդյունքները և 2024 թվականի պլանավորման մոտեցումները։
   Զեկույցով հանդես եկավ ֆինանսական վարչության պետի պարտականությունները կատարող Ա․ Սարգսյանը՝ նշելով, որ Վայոց ձորի մարզը 2023թ․ համայնքների բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման առումով ապահովել է տարեկան պլանի նկատմամբ 97,8 տոկոս կատարողական, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 106,3 տոկոս է։ Այնուհետև նա ներկայացրեց մարզի ընդհանուր ցուցանիշները՝ ըստ պլանավորումների և փաստացի արդյունքների, ըստ եկամուտների տեսակների և նախորդ տարվա համեմատականի։Նույն սկզբունքով վերլուծվեցին նաև բոլոր համայնքների ցուցանիշները։Նշվեց, որ հարկ է 2024 թվականի պլանավորումներում հաշվի առնել նախորդ տարվա դրական փորձը, նախանշել առկա խնդիրների լուծման մեխանիզմներ և ավելի բարելավել ցուցանիշները։
   Այնուհետև անդրադարձան ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված մի շարք հանձնարարականների։ Մասնավորապես ՀՀ կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու և հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում հարկ է վերահսկել մարզում տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ շղթան։Սուբվենցիոն հայտեր ներկայացնելիս հարկ է առաջնորդվել՝ համապատասխան կարգում կատարված փոփոխությունների համաձայն։ Տրվել է նաև համայնքապետարանների աշխատակազմերին մի շարք հարցերի շուրջ մեթոդական աջակցություն ցուցաբերելու հանձնարարական։
Քննարկվել են նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր։
   Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Կ․ Միքաելյանը նշեց, որ 2024թ․ աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել հանձնարարականներից բխող դրույթները, միաժամանակ կարևորեց մարզպետի աշխատակազմ-համայնքներ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը նպաստող մի շարք գործոններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40