Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը ընդունեց <<Մարդը կարիքի մեջ>> ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցին

06.02.2024

   Փետրվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը ընդունեց <<Մարդը կարիքի մեջ>> ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցին։
   Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին Վայոց ձորի մարզում 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ցուցաբերած աջակցության և իրականացրած մարդասիրական ծրագրերի համար։
   Վ․ Դադունցը ներկայացրեց կազմակերպության գործունեության արդյունքները՝ շեշտելով դրանց հասցեականության և թիրախայնության բարձրացմանը նպաստող տեղական գործընկերների պատրաստակամության և արդյունավետ ուղղորդման մասին՝ մարզպետի աշխատակազմից մինչև համայնքի ղեկավար, վարչական ղեկավարից մինչև ՄՍԾ-ի աշխատակից։
  Նշվեց, որ Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի տեղահանությունից մինչև օրս Վայոց ձորի մարզում կատարված աշխատանքների բյուջեն կազմում է ավելի քան 70 միլիոն դրամ։ Շահառու ընտանիքներին տրամադրվել են սննդի և հիգիենային փաթեթների գնման կտրոններ, ձմռան հետևանքների մեղմմանն ուղղված օգնություն և այլն։ 2024 թվականի ընթացիկ օգնությունը ներառում է էկո-վառելանյութ և վառարան 57 ընտանիքների համար, նախատեսվում է ապահովել շուրջ 300 հատ դրամական կտրոն տան կահավորման կամ հագուստի գնման համար։
   Վ․ Դադունցը հավելեց, որ պատկան մարմինների կողմից շահառուների շրջանում նոր կարիքների բացահայտման դեպքում դրանք ևս կարող են ներառվել հետագա պլանավորումներում, ընդ որում պլանավորումներում շեշտը դրվելու է ավելի շատ ինտեգրման ծրագրերի վրա։
   Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանն իր խոսքում կարևորեց կարիքների վերհանման ու գնահատման գործընթացում և՛ անհատական մոտեցումը, և՛ կարիքների խմբավորումը, ինչպես նաև խնդիրների՝ փուլ առ փուլ լուծման տրամաբանությունը։ Այնուհետև կողմերը քննարկեցին հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
   Վայոց ձորի մարզպետի կողմից <<Մարդը կարիքի մեջ>> հասարակական կազմակերպությունն արժանացավ շնորհակալագրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերած աշխատանքներում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38