Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը

31.01.2024

   Այսօր Վայոց ձորի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը։
   Նորակոչիկների վերջին խմբին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը, մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։
   Նորակոչիկներին բարեմաղթանքի և ոգեշնչման խոսքեր ուղղեցին բարձրաստիճան այրերը՝ ցանկանալով նրանց տոկոնություն, անսասան կամք և վճռականություն հայրենիքի նկատմամբ իրենց պատասխանատու, միաժամանակ նվիրական պարտքը կատարելու գործում։
   Ձևավորված գեղեցիկ և խորհրդանշական ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց քահանան․ տղաներն ստացան Տեր Հովհաննես Մաթևոսյանի օրհնանքը։
   Խաղաղ և անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ  բոլոր զինվորներին․․․

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38