Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մի շարք զինվորականներ արժանացել են շնորհակալագրերի

30.01.2024

   ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարների հետ հունվարի 29-ին այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված N զորամիավորում և զորամասեր։
   Շնորհավորելով զինվորականներին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ՝ մարզպետը բարձր է գնահատել մարտահրավերներով լի ժամանակահատվածում նրանց ներդրած ջանքները բանակի մարտունակության բարձրացման, բանակաշինության, պետության անվտանգության ապահովման գործում։Նա մաղթել է զինծառայողներին իրենց ազգանվեր առաքելությունում զգոնություն, հայրենիքին ծառայելու բարձր գիտակցում և անվտանգ ծառայություն։
   Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանի կողմից հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ցուցաբերած մեծ նվիրումի, արիության և անմնացորդ ծառայության համար մի շարք զինվորականներ արժանացել են շնորհակալագրերի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37