Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Թումոն>> ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում

29.01.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալեց <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:
   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը։
Քննարկված հարցերի համատեքստում համապարփակ ներկայացվել են մարզում իրականացված աշխատանքները, կենտրոնի գործունեության հեռանկարները և ակնկալվող արդյունքները։
   Մասնավորապես նշվեց, որ Վայք համայնքում արդեն գործում է Թումո Տուփ՝ հնարավորություն տալով երիտասարդներին ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին: Առաջիկայում նմանատիպ տուփեր կտեղադրվեն Ջերմուկում, Արենիում և Շատինում, իսկ Թումո կենտրոնի տեղակայումը մարզկենտրոնում հնարավորություն կտա ավելի լիարժեք և ընդգրկուն գործունեություն ծավալել և նպաստել երիտասարդների ստեղծարար կարողությունների դրսևորմանը և զարգացմանը:
   Կարևորելով շարունակական կրթության և նորագույն տեխնոլոգիաների դերը մրցունակ երիտասարդության ձևավորման գործում՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել մարզի ընդհանուր զարգացմանը և երիտասարդների առաջընթացին նպաստող այս նախաձեռնությանը:
   Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի ոչ միայն հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկել Թումո կենտրոնը և Տուփերը, այլև առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37