Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ

28.01.2024

   Սիրելի՛ հայրենակիցներ,
   Հարգելի՛ զինվորականներ,
   Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ:
    ՀՀ Զինված ուժերի կազմավորումը ժամանակի անխուսափելի հրամայականն էր. այն ստեղծվեց պատերազմի բովում, թրծվեց և կայացավ՝ հաղթահարելով բազում փորձություններ և կերտելով մեր նորագույն պատմության հաղթանակների փառավոր էջեր: Այն ազատատենչ հայ ժողովրդի ազգային զարթոնքի, համազգային նվիրական իղձերի և երազանքների իրականացման հիմնաքարը դարձավ:
   Խորին հարգանքս և երախտագիտությունս բանակաշինության ակունքներում կանգնած և հետագայում այն զարգացրած բոլոր հայորդիներին, ովքեր գիտակցեցին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ինքնիշխանության, անվտագության լավագույն երաշխավորը մարտունակ բանակը պետք է լինի:
   Խորին խոնարհումս հայրենիքի խաղաղ արշալույսների համար կյանքը նվիրած քաջորդիներին, ովքեր օրհասական ժամին չընկրկեցին և ապացուցեցին, որ հայրենիքի նկատմամբ սերը պետք է լինի բարձրագույնը: Խորին ակնածանքս նրանց ազնվագույն արժեքներով դաստիարակած ընտանիքներին, ուժ և տոկոնություն՝ կորստին դիմակայելու համար :
   Անվտանգ և խաղաղ ծառայություն եմ մաղթում ՀՀ Զինված ուժերում այսօր իրենց սրբազան պարտքը արժանապատվորեն և մեծ պատասխանատվությամբ կատարող բոլոր անձանց: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց, ովքեր իրենց արդյունավետ և նվիրված աշխատանքով ամուր և հաստատուն են պահում թիկունքը:
    ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնը մշտարթուն պատգամ է բոլորիս համախմբվելու ազգային գաղափարների և նպատակների շուրջ,կրկին արժևորելու անցյալի փառապանծ ձեռքբերումները և միասնական կամքով հաղթահարելու մարտահրավերները:
   Պետք է զինվել լավատեսությամբ, բարձր պահել ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և հաղթական ոգին:
   Փա՛ռք ու պատի՛վ ՀՀ Զինված ուժերին:
    

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37