Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները՝ ուշադրության կենտրոնում

15.01.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հունվարի 12-ին մարզպետի խորհրդական Ս․ Հովսեփյանի և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինայի հետ այցելեց Վայքի թիվ 1 և թիվ 3 մանկապարտեզներ՝ տեղում քննարկելու նախադպրոցական կրթությանն առնչվող մի շարք հարցեր և դիտարկելու շենքային պայմաններն ու առկա նյութատեխնիկական ռեսուրսները։
   Շրջայցի ժամանակ Կոլյա Միքաելյանը բարձր գնահատեց ՆՈՒՀ-երի աշխատակիցների կատարած բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ հաճելի աշխատանքը՝ կարևորելով բոլորի պարտականությունները հոգեպես և ֆիզիկապես առողջ փոքրիկներ դաստիարակելու գործում, ինչպես նաև կրթության բոլոր օղակների համաչափ և փոխկապակցված աշխատանքի գործընթացը։
   ՆՈԻՀ-երի աշխատակիցներն իրենց հուզող հարցեր ուղղեցին հյուրերին․ դրանք առնչվում էին տարակարգին, սոցփաթեթների բացակայությանը, շենքային պայմանների բարելավմանը, դրույքաչափերին,գնումների գործընթացին և այլն։
   Վերջում փոքրիկներն ստացան քաղցրավենիքով լի տոնական տուփեր։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նախաձեռնությամբ մարզպետի խորհրդական Ս․ Հովսեփյանը, մարզպետի տեղակալների օգնականներ Հրաչյա Հովհաննիսյանը և Լևոն Սաֆարյանը ևս այցելեցին մարզի մյուս մանկապարտեզներ։Նրանք նույնպես զրուցել են տարբեր հարցերի շուրջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել երեխաների մտավոր, հոգեկան և ֆիզիկական ներդաշնակ զարգացման, ինչպես նաև գեղեցիկ արժեքներով դաստիարակելու գործում նրանց ներդրած ջանքերի և նվիրված աշխատանքի համար։
   Այս մանկապարտեզների սաները ևս ստացան քաղցրավենիքի տոնական տուփեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37