Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

12.01.2024

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Արենիի մշակույթի տանը հանդիպեց Արենի համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․Ասլանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Ա․ Հարությունյանը, մարզպետի խորհրդականներ Ս․ Հովսեփյանը, Վ․ Թադևոսյանը, Եղեգնաձորի <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մ․ Ներսիսյանը ,ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը։
   Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ծրագրերի իրականացումը և նրանց խնդիրների լուծմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի մշակումը, և այսօրվա հանդիպման նպատակը այդ ուղղությունների ներկայացումն ու ընթացիկ խնդիրների քննարկումն են։
   Արենի համայնքում այժմ բնակվում են 206 տեղահանված քաղաքացի․ հանդիպմանը ներկա էին շուրջ 100 քաղաքացի։
   Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրեցին պատկան մարմիններին․ դրանք վերաբերում էին հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու առանձնահատկություններին, փաստաթղթերի բացակայության դեպքում գործողությունների հաջորդականությանը, զբաղվածության և սոցիալական խնդիրներին, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով նպաստավոր պայմաններով հողատարածքների տրամադրմանը, սոցիալական ինտեգրմանը և այլն։ Բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ։Կարևորվեց երկարաժամկետ և շարունակական արդյունքներ ապահովող ծրագրերի իրականացումը։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց նման հանդիպումները՝ շեշտելով դրանց արդյունավետության և անմիջական շփման հանգամանքները։Նա մեկ անգամ ևս վստահեցրեց, որ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է համագործակցության ու աջակցության համար, և ոչ մի խնդիր չպետք է ուշադրությունից և հոգածությունից դուրս մնա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37