Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

11.01.2024

   Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ա․ Խաչատրյանը, Բ․ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։
   Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի և ոգեշնչող խոսքեր ուղղեցին նորակոչիկներին՝ ցանկանալով, որ տղաները մեծ պատասխանատվությամբ, բարձր գիտակցությամբ և արժանապատվությամբ կատարեն հայրենիքի առջև իրենց սրբազան պարտքը։
   Ձևավորված բարի և գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց քահանան։
   Խաղաղ և անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայկական բանակի բոլոր զինվորներին․․․

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12