Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություններ նոր կառուցվող դպրոցներ

10.01.2024

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է Եղեգիս և Գոմք բնակավայրերում կառուցվող դպրոցներ՝ տեղում շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։
   Նրան ուղեկցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Վայք և Եղեգիս համայնքների ղեկավարները, Գոմքի և Եղեգիսի վարչական ղեկավարները, դպրոցների տնօրենները։
   Երկու դպրոցներն էլ ընդգրկված են ՀՀ կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրում և ըստ նախագծային հզորության՝ ապահովելու են շուրջ 100-ական աշակերտի կրթություն /պատվիրատու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե/։
  Այցի ընթացքում քննարկվեցին շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր, կատարվեցին համապատասխան դիտարկումներ, տրվեցին հանձնարարականեր։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հորդորեց պատասխանատուներին պահպանել նախատեսված ժամկետները և սահմանված չափանիշները, հետևողական մոտեցում ցուցաբերել աշխատանքների որակի ապահովման գործընթացի նկատմամբ։
   Հավելենք, որ ՀՀ կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ կառուցվող դպրոցներ>> ծրագրում Վայոց ձորի մարզում կառուցվելու է 12 հանրակրթական հաստատություն, որից 5-ը՝ կրթահամալիր /ծրագրի շրջանակներում ավարտվել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցումը/։
 Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի 09․01․2024 թ․ 09-Ա որոշմամբ՝ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37