Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

08.01.2024

   Շարունակելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումների շարքը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հունվարի 5-ին Վայքի մշակույթի տանը Վայք համայնքում բնակվող մեր հայրենակիցների հետ զրուցեց նրանց հուզող հարցերի մասին։
   Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Բ․ Սողոմոնյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանը, ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Ա․ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Թարվերդյանը, Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը, ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խ․ Մկրտչյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Հ․  Բաբայանը։
   Մեր հայրենակիցներին մտահոգող հարցերը բազմաբնույթ էին․ դրանք առնչվում էին կենցաղային պայմանների բարելավմանը, ջեռուցման շրջանի խնդիրներին, բնակարանների վարձավճարներին, աշխատանքով ապահովմանը, փաստաթղթային կարգավորումներին, սոցիալական ինտեգրմանը և այլն։
   Քննարկումներում կարևորվեցին առավել կայուն և երկարաժամկետ արդյունքներ ապահովող գործողությունների իրականացումը, խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմների կիրառումը, պետական աջակցության ծրագրերում լիարժեք ընդգրկվելը, ՄՍԾ-ների տարածքային հետ համագործակցված աշխատանքը։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը վստահեցրեց, որ մարզպետի աշխատակազմի ուշադրությունից և հոգածությունից ոչ մի խնդիր բաց չի մնալու, բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:35:10