Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

29.12.2023

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ աշխատակազմում մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի գլխավորությամբ կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը։
   Առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացրեց զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ 2023 թվականին իրականացված միջոցառումների մասին տեղեկատվություն։ Աշխատանքները հիմնականում կազմակերպվել են՝ համաձայն կառավարության համապատասխան որոշումների և ընդգրկել են տարբեր ուղղություններ։ Բարեգործական նախաձեռնություններով ևս հնարավորինս ցուցաբերվել է աջակցություն։ Աշխատանքներում շեշտը դրվել է նաև այն ծրագրերի վրա, որոնք ապահովում են շարունակականություն։
   Խոսվեց նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար արդիական միջավայրի և հարմարեցումների, Կարմիր խաչի կողմից տնային խնամքի ծառայության մասին։
   Քննարկումներում կարևորվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավորինս հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելու համար բոլոր ջանքերը համատեղելու հանգամանքը։
   Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ներկայացրեց 2024 թվականին նախատեսված աշխատանքների ընդհանուր ուղղությունները․ կարևորվեց անձնական օգնականի ինստիտուտի ներդրման, անկախ խնամքի կենտրոնների ստեղծման, նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական կրթության ապահովման, հանրային իրազեկման արշավների կազմակերպման հարցերը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37