Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց Արենիի համայնքապետարան

26.12.2023

   Դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային այցով Արենիի համայնքապետարանում էր։ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։
   Մարզպետ Կ․Միքաելյանը ներկայացրեց ՏԻՄ-մարզպետի աշխատակազմ արդյունավետ համագործակցության իր մոտեցումները, բնակիչների խնդիրների լուծման հարցում ՏԻՄ աշխատակիցների գործառույթների ընդլայնման, բնակիչների գոհունակության մակարդակի բարձրացման խնդիրները, կարևորեց սահմամամերձ համայքի քաղպաշտպանության, բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման, խնդիրները նախապես տարբեր տեսանկյուններից դիտարկելու, բոլոր գործընթացներում աշխատանքի նկատմամբ արհեստավարժություն դրսևորելու հարցերը։
  Այնուհետև ներկաները բարձրացրեցին մի շարք տարաբնույթ խնդիրների մասին, որոնք վերաբերում էին համայնքի բնակավայրերում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներին, սեզոնին բերքի մթերման որոշ խոչընդոտներին, հողատեսքերի փոփոխության օրենսդրական հիմքերին և այլն։ Ներկայացվեցին լուծման հնարավոր մեխանիզմներ։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հանդիպումն ամփոփելիս նշեց, որ գյուղական բնակավայրերի խնդիրները հիմնականում աշխատասենյակում չեն լուծվում, ուստի հետագայում հադիպումների և աշխատանքի ձևաչափը կփոխեն, ավելի առարկայական և հասցեական կդարձնեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37