Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչությունն ամփոփեց 2023 թվականի կատարած աշխատանքները

23.12.2023

   Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունն ամփոփեց 2023 թվականի աշխատանքները: Ներկա էին համայնքապետերը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՏԻՄ ոլորտի աշխատակիցներ:
   Վարչության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները, ծավալները, արդյունքներն ու արձանագրած հաջողությունները: Մասնավորապես առանձնացվեցին տարեկան աշխատանքային պլանների՝ ժամանակին և պահանջվող չափանիշներին համապատասխան կազմելու փաստը, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը, համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության ապահովումը, համայնքների ավագանիների դերակատարության ու պատասխանատվության բարձրացման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը, տարաբնույթ հաշվետվությունների՝ անհրաժեշտ ձևաչափով և ժամկետներում ներկայացման պահանջի ապահովումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առնչվող աշխատանքների պատշաճ կերպով կազմակերպումը և այլն:
   Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Ա. Հարությունյանն էլ բազմաբովանդակ աշխատանքներում կարևորեց համագործակցված աշխատանքի և գործընկերային հարաբերությունների մշակույթը, որի դրական արդյունքները տեսանելի են:
    ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն իր խոսքում նշեց, որ ՏԻՄ-ն այն համակարգն է , որն անմիջականորեն շփվում է ժողովրդի հետ, քաջատեղյակ է նրա խնդիրներից, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է համախմբված աշխատանք տարբեր մակարդակներում՝ բնակչի իրազեկվածության մակարդակի բարձրացումից մինչև խնդիրների լուծման մասին պատկերացումների փոփոխությունը:
   Այնուհետև մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից արդյունավետ աշխատանքի համար Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Մարինե Հովհաննիսյանն արժանացան պատվոգրերի, իսկ Եղեգնաձոր, Եղեգիս, Ջերմուկ, Վայք համայնքների ղեկավարները և ՏԻՄ ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ՝ շնորհակալագրերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37