Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները՝ ուշադրության կենտրոնում

18.12.2023


   Դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյանի, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց թեմապատկան <<Սիրանույշ>> ճամբար՝ տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին և մտահոգող հարցերին։
   Արցախյան վերջին իրադարձություններից հետո <<Սիրանույշ>> ճամբարում ապրում է 10 ընտանիք՝ 35 անձ։Մարզի պաշտոնյաները զրուցել են նրանց հետ, տվել սպառիչ պատասխաններ նրանց հուզող հարցերին, իսկ հարցերի շրջանակը լայն էր ու բազմաբնույթ՝ առողջապահական խնդիրներից մինչև սոցիալական, պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից մինչև երկարաժամկետ ծրագրերի հեռանկարները, մասնավորապես մշտական բնակության վայրի ապահովումը, փաստաթղթային խնդիրներից մինչև աշխատանքի տեղավորման հարցերը։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց , որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները կառավարության մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում են․ լինելով պետական կառավարման տարածքային քաղաքականության իրականացնողներ՝ իրենք ևս հետամուտ են լինելու տեղահանված անձանց խնդիրների հնարավորինս շուտափույթ և հետևողական լուծմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37