Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին

04.12.2023

     Դեկտեմբերի 1-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին: Այցի նպատակն էր տեղում քննարկել մարզերում մշակութային քաղաքականության խնդիրները, ծանոթանալ մշակութային տների, գրադարանների, երիտասարդական կենտրոնների գործունեությանը և շենքային պայմաններին:

    Շրջայցի շրջանակներում մարզպետ Արարատ Գրիգորյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելեցին Եղեգնաձորի մշակույթի կենտրոն, Եղեգնաձորի երաժշտական դպրոց, Վայոց ձորի մարզային գրադարան: Հաջորդ կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ ևս դիտարկեցին մշակույթի տան հնարավորությունները, այցելեցին մշակութային կենտրոններ: Ջերմուկ քաղաքում հյուրընկալվեցին Երիտասարդական կենտրոնում, քաղաքային գրադարանում, Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում:

   Այցելություններից հետո քննարկվեցին մարզում առկա մշակութային և երիտասարդական գործունեության հնարավորություններին, հեռանկարներին, ներուժի բացահայտման ու զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկումներում կարևորվեցին շարունակականություն և կայուն զարգացում ապահովող ծրագրերի իրականացումը, նոր տիպի մշակութային կենտրոնների ստեղծումը, որոնք կլուծեն ոչ միայն մասնակի և ժամանակավոր խնդիրներ, այլև լայն առումով կնպաստեն մշակութային դաշտի ձևավորմանը, հասարակության հետաքրքրությունների շրջանակների ընդլայնմանը, պահանջմունքի ձևավորմանը:

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը քննարկեցին նաև Ամանորի նախաշեմին #Ջերմուկ քաղաքում անցկացվելիք տոնական մեծ միջոցառմանն առնչվող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր, դիտարկեցին նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումների դերն ու նշանակությունը Ջերմուկի տնտեսական և զբոսաշրջային ներուժի, հնարավորությունների զարգացման, գրավչությունների ավելացման և դրանք ավանդական դարձնելու համատեքստում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37