Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևային կայանի տեղադրում Եղեգիս համայնքում

24.11.2023

   Նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում տեղադրված 40 կվտ հզորությամբ, տարեկան 3,5 միլիոն դրամի արտադրողականության արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը։

   Ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Եղեգիս համայնքի ղեկավար Ա․ Ստեփանյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ, Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և այլք։

   Արևային կայանը տեղադրվել է <ԱրփիՍոլար> ՍՊԸ հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ WWW-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող <Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար> ծրագրի շրջանակներում։

   Արևային կայանի տեղադրումը նպատակ ունի ստացված եկամուտներով հնարավորինս փոխհատուցել վերջին տարիներին Եղեգիս համայնքում գորշ արջերի կողմից գյուղացական տնտեսություններին հասցված վնասները, մեղմել վնասի հետևանքները և ավելացնել համայնքի բյուջեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12