Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել

22.11.2023

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Չիվա բնակավայր, որտեղ հողային աշխատանքների կատարման ընթացքում բացվել է պատմամշակութային նոր շերտ։

  Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության ներկայացուցիչներն ուսումնասիրել են նշված տարածքը, կատարել դիտարկումներ։

 <Պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տարածքում նախատեսվում է մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել։

    Հողային աշխատանքներն այժմ դադարեցված են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12