Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի երաժշտական դպրոցը ձեռք է բերել նոր գործիքներ

14.11.2023

   Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա․ Կարապետյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ներկա գտնվեցին գեղեցիկ արարողության․ հանդիսավոր պայմաններում ներկայացվեց օրերս ձեռք բերված նոր գույքը։ Դպրոցի երաժշտական գործիքների կազմը համալրվել է 4 դաշնամուրով, 1-ական քանոնով, ֆլեյտայով, շվիով։
   Տեղում երաժշտական դպրոցի մանկավարժների և սաների համատեղ կատարումներով <<փորձարկվեցին>> երաժշտական գործիքները՝ հիացմունք պատճառելով ներկաներին։ Խորհրդանշական միջոցառումն իր հրաշալի կատարմամբ զարդարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը։
   Նշվեց, որ տարիներ շարունակ կրթօջախում երաժշտական գործիքների կազմի համալրում չէր եղել, և այս ձեռքբերումը լրացուցիչ խթան կհանդիսանա ստեղծագործական նոր նվաճումների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12