Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առիթով

10.11.2023

   Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ աշխատակիցներ, սիրով շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առիթով:

     Գոյության 27 տարիների ընթացքում ՏԻՄ ոլորտը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ կազմավորումից մինչև համայնքների խոշորացում, վերապահված դերի և գործառույթների հստակեցումից մինչև համայնքային ծառայության նկատմամբ հանրային հավատի և վստահության ձեռքբերումը: Արդյունքում մեր պետությունն ունի նոր որակի, նոր արժեքներով և կառավարման նոր մշակույթով մի ծառայություն, որի աշխատանքը հիմնված է հանրային շահին արդյունավետ ծառայելու և հանրային վստահությունը ընդլայնելու սկզբունքների վրա:

   Պետության՝ ՏԻՄ ոլորտում որդեգրած քաղաքականության մոտեցումներն ու ջանքերն ուղղված են համայնքների համաչափ զարգացմանը, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, բարեփոխումների ընթացքին համարժեք կառուցողական գործողությունների ծավալմանը:

  Այս համապատկերում անգնահատելի է ձեր բարդ և պատասխանատու աշխատանքը համայնքի կենսունակությունը և առաջընթացը ապահովելու, բնակիչների բարեկեցությանը նպաստելու, կենսական նշանակության խնդիրները լուծելու առումով: Հատուկ ուզում եմ շեշտադրել այն լայնածավալ աշխատանքի մասին, որը ցուցաբերեցին համայնքները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու գործում:

  Կրկին շնորհավորելով տոնի առիթով՝ ցանկանում եմ աշխատանքային հաջողություններ և ձեռքբերումներ՝ հանուն համայնքների շենացման և բնակիչների բարեկեցության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34