Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրով պարգևատրվել են սոցիալական ոլորտի աշխատողները
07.11.2023
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու և մասնագիտական հմտությունները լավագույնս դրսևորելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվել են Վայոց ձորի մարզի համայնքների սոցիալական աշխատողները, սոցիալական ոլորտի այլ պատասխանատուներ։
Շնորհակալագրերը նրանց հանձնեցին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը։Նրանք ընդգծեցին հասարակության տարբեր խմբերի համար սոցիալական աշխատողների դերի և աշխատանքի կարևորությունը, մարդասիրական բնույթն ու բարձր արժեքների վրա հիմնված մոտեցումները, որոնք մեկ անգամ ևս դրսևորվեցին վերջին ժամանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու տարաբնույթ գործընթացներում։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները սոցիալական ոլորտի աշխատակիցներին մաղթեցին նոր հաջողություններ և ձեռքբերումներ իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում։