Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առիթով

04.11.2023

   Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առիթով:
Սոցիալական ոլորտի աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, այլև մարդկային բարձր հատկանիշներ և արժեքներ. չէ՞ որ ձեր մասնագիտության առանցքը մարդասիրությունն է, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելը, ապրումակցելը, հուսադրելը, հավատ ու հույս ներշնչելը:

   Ձեր մասնագիտական բարձր որակներով, աշխատանքային պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու պատրաստակամությամբ, անմնացորդ նվիրումով վերստին ապացուցում եք, որ մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացել է և՛ ձեր՝ աշխատանքի նկատմամբ ցուցաբերած արհեստավարժ մոտեցումներով , և՛ պետության՝ քաղաքացու նկատմամբ հոգածություն ցուցաբերելու ընդգծված քաղաքականության շնորհիվ:

   Մասնագիտական օրը առիթ է մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելու նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրմանն ուղղված մեծածավալ աշխատանքները բարեխիղճ կերպով կատարելու համար. վերստին հաստատում եք, որ մասնագիտական աշխատանքի և մարդկային արժեքների սահմանները կարող են միաձուլվել, մեկտեղվել՝ հանուն վեհ և ազնվագույն գաղափարների:

   Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ մարդկանց սատար ու ապավեն լինելու, լավատեսություն ու հավատ ներշնչելու ձեր բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ բազմաթիվ մարդկանց կողմից անսահման երախտագիտությամբ վարձահատույց լինող առաքելության ճանապարհին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37