Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
03.11.2023
Նոյեմբերի 1-ին մարզպետ Արարատ Գրիգորյանը ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պատրիկ Սվենսոնին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև վերջին շրջանում Շվեդիայի կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ։
Կողմերն ընդգծեցին նաև Վայոց ձորի մարզում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության նորաբաց կենտրոնակայանի ներկայության կարևորությունը որպես այս տարածաշրջանում կայունությունն ու առաջընթացը խթանելու ԵՄ հանձնառության վառ դրսևորում:
Բարձր գնահատելով փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները՝ կողմերը վստահություն հայտնեցին, որ հանդիպման և համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։