Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վայոց ձորի մարզում այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան
02.11.2023
Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման արարողությունը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին կարևոր իրադարձության կապակցությամբ և իր խոսքում նշել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը։
Մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Եղեգնաձորում տեղակայված նորաբաց գրասենյակում, որտեղ առաքելության ղեկավարը ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեության կարևոր ուղղությունները, ինչպես նաև մանրամասներ մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։