Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորում մասնակցել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությանը

02.11.2023

   Նոյեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորում մասնակցել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությանը։

  Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին ուղղված իր շնորհավորանքի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է, որ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանը տեղակայվել է Վայոց ձորի մարզում: <Այս միջոցառումը ոչ միայն վկայում է Հայաստանի և Եվրամիության միջև ամուր և տևական գործընկերության մասին, այլև կարևոր իրադարձություն է խաղաղության, կայունության և համագործակցության առաջխաղացման մեր համատեղ հանձնառության ճանապարհին>, _ նշել է նա։

   Միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։
<Մենք ամբողջ ԵՄ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս հակամարտության վրա և մեր զեկույցներով նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ ԵՄ-ի աջակցությամբ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալող Հայաստանի Հանրապետությանը և տեղական իշխանություններին իրենց աջակցության համար։ Կարծում եմ բոլորս համաձայն ենք, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության և հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք նպաստել այդ նպատակի իրականացմանը>, _ իր բացման խոսքում նշեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ընդգծելով, որ սահմանամերձ շրջաններում իրենց ներկայությամբ նպաստում են լարվածության թուլացմանը և տեղի բնակչության շրջանում անվտանգության զգացման բարձրացմանը։

    Նշենք, որ Եղեգնաձորում տեղակայված կենտրոնակայանը, որի դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Եվրամիության 23 անդամ երկրներից, փաստացի հանդիսանում է եվրոպական ամենամեծ ներկայացուցչությունը Հայաստանում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26